Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

ՀՊՏՀ ֆուտբոլի թիմը 8։1 հաշվով հաղթանակ է տարել

ՀՊՏՀ ֆուտբոլի թիմը 8։1 հաշվով հաղթանակ է տարել
24.07.2014 | 17:49

Այսօր՝ հուլիսի 24-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ֆուտզալի հավաքական թիմը Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացվող համաեվրոպական ուսանողական երկրորդ մարզական խաղերում F խմբում 8։1 հաշվով հաղթանակ տարավ ֆինլանդական Տամպերեի տեխնոլոգիական համալսարանի թիմի նկատմամբ։ Այսպիսով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Վաղը պարզ կլինի, թե հաջորդ խաղում ով է լինելու հայաստանյան թիմի մրցակիցը։
Հիշեցնենք, որ երեկ մեր տղաները ոչ-ոքի էին խաղացել Պորտուգալիան ներկայացնող Կոիմբրայի համալսարանի թիմի հետ, որը 2-րդն է առաջնության վարկանիշային աղյուսակում։
Նշենք, որ Համաեվրոպական ուսանողական երկրորդ մարզական խաղերին մասնակցում է 45 եվրոպական երկրի մոտ 350 համալսարանի ավելի քան 5000 մարզիկ։ Մրցույթներն անցկացվում են 10 մարզաձևից։
Առաջիկայում սեղանի թենիս մարզաձևում սպասվում են նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը ներկայացնող աղջիկների հավաքականի մրցելույթները։

Դիտվել է՝ 2173

Մեկնաբանություններ